13:08  ,  13 նոյեմբերի, 2021

«Լոս Անջելես Լեյքերսի» հակառեկորդը

«Լոս Անջելես Լեյքերսը» հակառեկորդ է գրանցել ակումբի պատմության մեջ։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղում լոսանջելեսյան թիմը տանը 83։107 հաշվով պարտվել է «Մինեստոտա Թիմբերվուլվզին»։

Հանդիպման ընթացքում «Լոս Անջելես Լեյքերսը» հաշվի մեջ հետ է եղել 29 միավոր։ Սեփական խաղահրապարակում անցկացրած հանդիպումներում թիմը պատմության մեջ երբեք այդքան հետ չէր եղել։

«Մինեսոտան» այս հաղթանակի շնորհիվ ընդհատել է 6 անընմեջ պարտությունների շարքը եւ Արեւմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է։ «Լոս Անջելես Լեյքերսը» 7-րդ տեղում է։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի յութուբյան ալիքը ներկայացրել է օրվա լավագույն դրվագների տասնյակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում