12:04  ,  13 նոյեմբերի, 2021

Դանի Ալվես․ Գրեթե 5 տարի պայքարել եմ այս բաղձալի պահի համար (ֆոտո)

38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է վերադարձը «Բարսելոնա»։

«Գրեթե 5 տարի պայքարել եմ այս բաղձալի պահի համար։ Չգիտեի, որ այսքան բարդ կլինի վերադառնալը եւ այսքան ժամանակ կպահանջվի դրա համար, բայց հոգուս խորքում վստահ էի, որ տեղի կունենա։ Ես վերադառնում եմ տուն, որտեղից երբեք չեմ հեռացել։ Ես ձեզնից մեկն եմ։ Չգիտեմ՝ ինչքան երկար կտեւի այս երազը, բայց թող այն լինի հավերժ։  

Կհանդիպենք ինձ համար ամենազարմանահրաշ վայրում։ Ես կվերադառնամ նախկին էնտուզիազմով, աշխարհի լավագույն ակումբը վերականգնելու մղումով։ Ես վերադառնում եմ տուն»,- Ինստագրամում գրել է բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, որի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նա հաջորդ շաբաթ կսկսի մարզումները Չավիի գլխավոր թիմի ընդհանուր խմբում, իսկ խաղադաշտ դուրս կգա հունվարին։

Դանի Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2016-ին։

View this post on Instagram

A post shared by Dani Alves (@danialves)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում