20:17  ,  11 նոյեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը դուրս եկավ նախավարժանքի «Հանրապետականում» (ֆոտո, ուղիղ եթեր)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ նախավարժանքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում (ուղիղ եթեր

Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը աշխարհի առաջնության նախավերջին ընտրական խաղում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բալեկյան։

Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21։00

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Իսլանդիա՝ 23։45

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում