18:53  ,  11 նոյեմբերի, 2021

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ ՖԱՖ-ի նախախաղային ավանդական երթը (ֆոտո, ուղիղ)

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը սկսել է ավանդական երթը Երեւանում։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։ Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտից երկրպագուները շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոն:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

J խմբում թիմերն ունեն 12-ական միավոր: Խփած եւ բաց թողած գոլերի առավելությամբ մակեդոնացիները 3-րդ տեղում են, Հայաստանը՝ 4-րդ:    

Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։  

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21։00

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Իսլանդիա՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով