20:39  ,  10 նոյեմբերի, 2021

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (ֆոտո, ուղիղ եթեր)

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի  նախավերջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ին նախախաղային մարզում է անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին պատրաստվելու համար հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստ:

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը: Ավելի ուշ իսպանացի մասնագետի հրավերով ազգային թիմին միացավ նաեւ Երեւանի «Արարատի» 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը: Առաջիկա խաղերը բաց կթողնի «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը հավաքական չի հրավիրվել վնասվածքի պատճառով:  

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի 21։00-ին։

Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, որի օգնականներն են Ռաուլ Կաբանյերոն ու Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։

Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մրցավարն էր։  VAR-ը կսպասարկեն իտալացիներ Պաոլո Վալերին եւ Լուկա Պայրետոն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ  տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6),  տանը ոչ ոքի խաղացել Լիխտենշտեյնի (1:1), Իսլանդիայի հետ (1:1)  եւ պարտվել Ռումինիային (0:1):

Այս պահին Հայաստանը 12 միավորով չորրորդն է J խմբում:

Ուղեգիրը նվաճած Գերմանիան ունի 21 միավոր, Ռումինիան՝ 13, Հյուսիսային Մակեդոնիան՝ 12, Իսլանդիան՝ 8, իսկ Լիխտենշտեյնը՝ 1:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում