Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ին նախախաղային մարզում է անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին պատրաստվելու համար հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստ:
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը: Ավելի ուշ իսպանացի մասնագետի հրավերով ազգային թիմին միացավ նաեւ Երեւանի «Արարատի» 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը: Առաջիկա խաղերը բաց կթողնի «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը հավաքական չի հրավիրվել վնասվածքի պատճառով:
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Հովհաննես Նազարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի 21։00-ին։
Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, որի օգնականներն են Ռաուլ Կաբանյերոն ու Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։
Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մրցավարն էր։ VAR-ը կսպասարկեն իտալացիներ Պաոլո Վալերին եւ Լուկա Պայրետոն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6), տանը ոչ ոքի խաղացել Լիխտենշտեյնի (1:1), Իսլանդիայի հետ (1:1) եւ պարտվել Ռումինիային (0:1):
Այս պահին Հայաստանը 12 միավորով չորրորդն է J խմբում:
Ուղեգիրը նվաճած Գերմանիան ունի 21 միավոր, Ռումինիան՝ 13, Հյուսիսային Մակեդոնիան՝ 12, Իսլանդիան՝ 8, իսկ Լիխտենշտեյնը՝ 1:
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում