16:40  ,  10 նոյեմբերի, 2021

ԱԱ․ Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը

Սամբոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց 7-ական քաշային կարգերում մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկներ։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան - 50կգ

Վարսիկ Գրիգորյան - 54 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո)

Գրիգոր Մխիթարյան - 58կգ

Մաքսիմ Մանուկյան - 64կգ

Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ

Արթուր Հակոբյան - 79 կգ

Արսեն Ղազարյան - 88կգ

Տղամարդիկ (մարտական սամբո)

Արմեն Մնացականյան - 58կգ

Համլետ Սուքիասյան - 64կգ

Մհեր Մերջանյան - 71կգ

Կարեն Ավետիսյան - 98կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում