Խորվաթիայի Լուցկո քաղաքում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց շոտլանդացիների հետ եւ տարավ կամային հաղթանակ 3։2 հաշվով։
Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի թիմը երկրորդ խաղակեսում կարողացավ 3 գոլ խփել։
Մրցաշարի հաջորդ տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ:
Մ19 Եվրո, 11-րդ խումբ, առաջին տուր
Հայաստան - Շոտլանդիա՝ 3:2
Սպարտակ Հայրապետյան, 62, Համլետ Մինասյան, 64, Արթուր Սերոբյան, 71 - Ադամ Բրուքս 12, 11մ, Լայամ Սմիթ, 43
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
Պահեստայիններ՝ 1.Անդրանիկ Մարտիրոսյան 3. Հովհաննես Գևորգյան 16. Տիգրան Յաղմուրյան:
Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում