16:06  ,  10 նոյեմբերի, 2021

Մ19 Եվրո․ Հայաստան - Շոտլանդիա՝ 3։2

Խորվաթիայի Լուցկո քաղաքում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց շոտլանդացիների հետ եւ տարավ կամային հաղթանակ 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի թիմը երկրորդ խաղակեսում կարողացավ 3 գոլ խփել։

Մրցաշարի հաջորդ տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ:

Մ19 Եվրո, 11-րդ խումբ, առաջին տուր

Հայաստան - Շոտլանդիա՝ 3:2

Սպարտակ Հայրապետյան, 62, Համլետ Մինասյան, 64, Արթուր Սերոբյան, 71 - Ադամ Բրուքս 12, 11մ, Լայամ Սմիթ, 43

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 

  1. Ռաֆայել Մանասյան, 4. Ստյոպա Մկրտչյան 5.Էրիկ Սիմոնյան 6. Գոռ Առաքելյան 7. Լևոն Վարդանյան (14. Հարություն Ասատրյան, 79) 9. Համլետ Մինասյան (22. Յուրի Մարտիրոսյան, 86) 10. Արթուր Սերոբյան (13. Տիգրան Սարգսյան, 85 ) 11. Սպարտակ Հայրապետյան 17. Ռուբեն Աբրահամյան 18. Համլետ Սարգսյան (21. Էդգար Փիլոյան, 46) 20. Միսակ Հակոբյան (18. Նարեկ Մանուկյան, 72):

Պահեստայիններ՝ 1.Անդրանիկ Մարտիրոսյան 3. Հովհաննես Գևորգյան 16. Տիգրան Յաղմուրյան:

Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս