11:14  ,  10 նոյեմբերի, 2021

Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի ԱԱ-ին

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը գոտկատեղի վնասվածք է ստացել եւ չի մասնակցի աշխարհի առաջնությանը, ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությանը հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Թիմն ավարտել է մարզումային հավաքը Ուկրաինայի Կամենեց  Պոդոլսկ քաղաքում  եւ վերադարձել է Հայաստան։ Այս ամիս թիմը հավաքներ կանցկացնի Երեւանում եւ Աբովյանում։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «աշխարհի առաջնությանը կմասնակցեն 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշայիններ Սիմոն եւ Արսեն Մարտիրոսյանները, +109 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում