10:47  ,  9 նոյեմբերի, 2021

Քոնոր Մաքգրեգորն ընդունել է Մայքլ Չենդլերի մարտահրավերը

Խառը մենամարտերի թեթեւ եւ կիսաթեթեւ քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կմենամարտի ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ, որը նոյեմբերի 7-ին UFC 268-ում մրցավարների որոշմամբ պարտվեց ամերիկացի Ջասթին Գեթժիին։

Չենդլերը Մաքգրեգորի հետ հայացքների մենամարտի ֆոտոկոլաժ է հրապարակել Թվիթերում՝ գրառելով «2022»։ Մաքգրեգորը դրական է արձագանքել։

33-ամյա Մաքգրեգորը ավելի վաղ հայտնել էր, որ ապաքինվել է վնասվածքից եւ վերադառնում է մեծ սպորտ։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 264 մրցաշարի գլխավոր մենամարտում Քոնոր Մագրեգորը պարտվել էր թեթևքաշային ամերիկացի Դասթին Պորիեին՝ առաջին ռաունդի վերջնամասում ձախ ոտնաթաթի կոտրվածք ստանալով։ Դա նրանց երրորդ մեկնամարտն էր: Մագրեգորը Պորիեին հաղթել է մեկ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English