15:51  ,  8 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 2։1

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչն ու նիգերիացի պաշտպան Դեու Դոսան առաջին խաղակեսում խփեցին «Ալաշկերտի» գոլերը։

Ընդմիջումից հետո «Ուրարտուն» ռուսաստանցի հարձակվող Օլեգ Պոլյակովի գոլի շնորհիվ կրճատեցին տարբերությունը։

«Ուրարտուն (12 խաղ) 15 միավորով 6-րդն է, «Ալաշկերտը» (11 խաղ) 7-րդն է՝ 13 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 2։1

Մարկո Միլինկովիչ, 29, Դեու Դոսա, 45 - Օլեգ Պոլյակով, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում