13:32  ,  8 նոյեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը Նոյեմբերի 8-ի առավոտյան սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Կիսապաշտպաններ

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) 

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

 

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Ալաշկերտ» - «Ուրարտու» հանդիպումից հետո, որը նոյեմբերի 8-ին է։

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան նոյեմբերի 8-ին։ 

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Կալիսիրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան նոյեմբերի 9-ին։ 

Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ նոյեմբերի 14-ին՝  Գերմանիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում