01:56  ,  8 նոյեմբերի, 2021

«Սեւիլիան» պարտության մատնեց «Բետիսին» եւ հավասարվեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Բետիսին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

55-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Մարկոս Ակունյան, 81-րդ րոպեին էլ սեփական դարպասը գրավեց «Բետիսի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը։ Ամբողջ երկրորդ խաղակեսը «Բետիսն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

«Սեւիլիան» (12 խաղ) 27 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»  (12 խաղ)։ «Բետիսը» 5-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 0։2 (տեսանյութ)

Մարկոս Ակունյա, 55, Էկտոր Բելյերին,  81, ինքնագոլ

Հեռացում՝ Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), 45, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English