23:48  ,  7 նոյեմբերի, 2021

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվեց «Օսասունային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Ռեալ Սոսյեդադը» 27 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 7-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0։2 (տեսանյութ)

Միկել Մերինո, 72, Ադնան Յանուզայ, 82, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում