23:30  ,  7 նոյեմբերի, 2021

Նովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը 2 ժամ 16 րոպեում պարտության մատնեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին՝ 4:6, 6:3, 6:3։

Ջոկովիչն առաջ անցավ աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին «Մասթերս» մրցաշարերի տիտղոսների քանակով. 

  1. Ջոկովիչ՝ 37
  2. Նադալ՝ 36
  3. Ֆեդերեր 28
  4. Աղասի՝ 17
  5. Մարեյ՝ 14 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով