22:58  ,  7 նոյեմբերի, 2021

«Նապոլին» միավորներ կորցրեց, «Լացիոն» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Նապոլին» Դիեգո Մարադոնայի անվան տնային ստադիոնում մրցեց «Վերոնայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

«Նապոլին» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 հանդիպում քիչ անցկացրած «Միլանը» հետ է 1 միավոր։ «Վերոնան» 10-րդն է՝ 16։

«Լացիոն» Հռոմում ընդունեց «Սալերնիտանային» եւ վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 21 միավորով 5-րդն է։ «Սալերնիտանան» նախավերջինն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Ջովանի Դի Լորենցո, 18 - Ջովանի Սիմեոնե, 13

Հեռացումներ՝ Դանիել Բեսա («Վերոնա»), 88, երկրորդ դեղին քարտ, Նիկոլա Կալինիչ («Վերոնա»), 90+3

«Լացիո» - «Սալերնիտանա»՝ 3։0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 31, Պեդրո Ռոդրիգես, 36, Լուիս Ալբերտո, 69

 «Միլան» - «Ինտեր»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով