21:50  ,  7 նոյեմբերի, 2021

Հրայր Ալիխանյանը՝ աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը նվաճեց բրոնզե մեդալ:

74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց ավստրիացի Սիմոն Մարչլի հետ եւ ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ 10:0 հաշվով:

Քիչ առաջ մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի հռչակվեց Հայաստանի առաջատար ըմբիշ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Նոյեմբերի 6-ին՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Վազգեն Թեւանյանը: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Ավագյանը (79 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում