21:12  ,  7 նոյեմբերի, 2021

«Աթլետիկոն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 3։3

Հյուրերի կազմում աչքի ընկան հարձակվողներ, ուրուգվայցի Լուիս Սուարեսն ու ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, նաեւ խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն։ «Աթլետիկոյի» չեռնոգորիացի պաշտպան Ստեֆան Սավիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Վալենսիային» պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոյի դուբլը։ Երկու գոլն էլ նա խփեց ավելացված րոպեներին։

«Աթլետիկոն» (12 խաղ) 23 միավորով չորրորդն է։ «Վալենսիան» (13 խաղ) 10-րդն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո»՝ 3։3 (տեսանյութ)

Ստեֆան Սավիչ, 50, ինքնագոլ, Ուգո Դուրո, 90+2, 90+6 - Լուիս Սուարես, 35, Անտուան Գրիզման, 58, Շիմե Վրսալկո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում