20:36  ,  7 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ. Մարտին Սիմոնյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Մհեր Մարկոսյանը պարտվեց

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց ալբանացի Պարիս Կարեպիին: Բրոնզե մեդալը Սիմոնյանը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Սայպուդին Մագոմեդովի հետ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը պարտվեց եւ լքեց պայքարը: Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվեց թուրք Էմրե Սիվտցիին:

Վերջին մրցումային օրը երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւի հետ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ): Մրցակիցը ավստրիացի Սիմոն Մարչլն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում