17:25  ,  7 նոյեմբերի, 2021

«Ռոման» պարտվեց Վենետիկում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վենեցիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։3 հաշվով։

Դաշտի տերերը խաղը հաշիվը բացեցին արդեն երրորդ րոպեին։ Աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատիա Կալդարան։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Ռոման» առաջ անցավ հարձակվողներ, ուզբեկ Էլդոր Շոմուրոդովի եւ անգլիացի Թեմի Աբրահամի գոլերի շնորհիվ։

65-րդ րոպեին «Վենեցիան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց իտալացի հարձակվող Մատիա Արամուն՝ հավասարեցնելով հաշիվը։ Իտալացի Պաոլո Ձանետիի գլխավորած թիմի հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։

«Ռոման» 19 միավորով 5-րդն է, «Վենեցիան» 14-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վենեցիա» - «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)

Մատիա Կալդարա, 3, Մատիա Արամու, 65, 11մ, Դավիդ Օկերեկե, 74 - Էլդոր Շոմուրոդով, 43, Թեմի Աբրահամ, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս