11:28  ,  7 նոյեմբերի, 2021

Սաուլ Ալվարեսն՝ առաջին բացարձակ չեմպիոնը սուպերմիջին քաշային կարգում (ֆոտո, վիդեո)

Մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսը դարձավ առաջին բացարձակ չեմպիոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում (76,2):

Լաս Վեգասի MGM Grand-ի ռինգում WBC, WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը մենամարտեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն, 29-ամյա ամերիկացի Կալեբ Պլանտի հետ։ 31-ամյա Ալվարեսը 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նախքան այս անպարտելի Պլանտին։

Սաուլ Ալվարեսը պատմության մեջ 6-րդ բռնցքամարտիկն է, որը նույն քաշային կարգում նվաճում է բոլոր գոտիները։ Նրանից առաջ այդպիսի նվաճման հասել են Բեռնարդ Հոփքինսը, Ջերմեյն Թեյլորը, Թերենս Քրոուֆորդը, Ալեքսանդր Ուսիկը եւ Ջոշ Թեյլորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում