00:19  ,  7 նոյեմբերի, 2021

«ՌԲ Լայպցիգը» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն եւ դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը։ Դորտմունդյան թիմի միակ գոլը խփեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը։

«Բորուսիան» 24 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «ՌԲ Լայպցիգը»  5-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։1 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 29, Յուսուֆ Պոուլսեն, 68 - Մարկո Ռոյս, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով