21:24  ,  6 նոյեմբերի, 2021

«Բարսելոնան» չպահպանեց 3։0 հաշիվը եւ վաստակեց 1 միավոր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։ Առաջին խաղակեսում 3։0 հաշվով հաղթելուց հետո կատալոնական թիմը գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սերժի Բարժուանի ղեկավարությամբ չկարողացավ հաղթանակի հասնել։

Երկրորդ խաղակեսում «Սելտան» 3 գոլ խփեց եւ կորզեց 1 միավոր։

«Բարսելոնայից» աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնան» 17 միավորով 9-րդն է, «Սելտան» 14-րդ տեղում է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 3։3 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 52, 90+6, Նոլիտո, 74 - Անսու Ֆատի,  5, Սերխիո Բուսկետս, 18, Մեմֆիս Դեպայ, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում