21:09  ,  6 նոյեմբերի, 2021

«Չելսին» միավորներ կորցրեց, բայց մնաց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Բարնլիին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Լոնդոնյան թիմից աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

«Չելսին» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի»։ «Բարնլին» 18-րդն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Չելսի» - «Բարնլի»՝ 1։1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 33 - Մատեյ Վիդրա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով