20:50  ,  6 նոյեմբերի, 2021

«Բավարիան» հաղթեց, «Հոֆենհայմն» առանց Ադամյանի պարտվեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Բավարիան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ֆրայբուրգը» երրորդն է՝ 22 միավոր։

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Բոխումին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին։

«Հոֆենհայմը» 10-րդն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 30, Ռոբերտ Լեւանդովսկի, 75 - Յանիկ Հաբերեր, 90+3

«Բոխում» - «Հոֆենհայմ»՝ 2։0 (տեսանյութ)

Շոմավալ Նովոտնի, 66, Միլոշ Պանտովիչ, 90+7

Չիրացրած 11մ՝ Մանուել Ռիման, 76

«Շտուտգարտ» - «Արմինիա»՝ 0։1

Մասայա Օկուգավա, 19

«Վոլֆսբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 1։0

Լուկաս Նմեչա, 14

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով