18:23  ,  6 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Էրիկ Բայի, 7, ինքնագոլ, Բերնարդու Սիլվա, 45

«Բրենթֆորդ» - «Նորվիչ»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Չելսի» - «Բարնլի»՝ 19։00

«Քրիսթալ Փելաս» - «Վուլվերհեմփթոն»՝ 19։00

«Բրայթոն» - «Նյուքասլ»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով