15:37  ,  6 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դե Խեա, Վան-Բիսակա, Մագուայր, Լինդելյոֆ, Բայի, Շոու, Ֆրեդ, Բրունու Ֆերնանդեշ, Մակթոմինայ, Ռոնալդու, Գրինվուդ։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոքեր, Սթոունզ, Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու, Գյունդոգան, Բերնանդու Սիլվա, Ռոդրի, Դե Բրույնե, Ֆոդեն, Գաբրիել Ժեզուս։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։

10 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում, «Օլդ Տրաֆորդում» թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 0։0։ Երկրորդ շրջանում 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Թիմերը հանդիպել են նաեւ այս տարվա հունվարին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում