01:55  ,  6 նոյեմբերի, 2021

«Կադիսը» հաղթեց Բիլբաոյում, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Կադիսը» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 6-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Սալվա Սանչեսը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 85-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

Հիշեցնենք, որ նախորդ տուրի հանդիպումը Հարոյանը բաց էր թողել 5 դեղին քարտի համար ստացած որակազրկման պատճառով։

«Աթլետիկը» 18 միավորով 8-րդն է, «Կադիսը» 14-րդ տեղում է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Աթլետիկ» - «Կադիս»՝ 0։1 (տեսանյութ)

Սալվա Սանչես, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English