23:02  ,  5 նոյեմբերի, 2021

ԱԱ եզրափակիչ․ Դավիթ Չալոյան vs Մարկ Պետրովսկի՝ ուղիղ եթեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում քիչ հետո ռինգ դուրս կգան +92 կգ քաշային կարգի եզրափակիչի մասնակիցներ, Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը  եւ 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկին։

24-ամյա հայ բռնցքամարտիկի քաշը 104 կգ է, 22-ամյա ռուսաստանցունը՝ 97 կգ։

Չեմպիոնը կստանա 100 հազար դոլար, փոխչեմպիոնը՝ 50 հազար դոլար։

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ  տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս