19:56  ,  5 նոյեմբերի, 2021

«Փյունիկի» չորրորդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Երեւանի «Փյունիկը»։

13-րդ տուրում «Փյունիկը» մրցեց փոխչեմպիոն «Նոայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 53-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։

«Փյունիկը» 27 միավորով երկրորդն է եւ 4 միավոր է հետ առաջատար «Արարատ-Արմենիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նոան» (12 խաղ) 5-րդն է՝ 18 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Փյունիկ» - «Նոա»՝ 1։0

Ուգո Ֆիրմինո, 53, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում