09:52  ,  5 նոյեմբերի, 2021

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստների քառյակը։ Քվեարկությամբ՝ նրանցից կընտրվի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը։

Հավակնորդների քառյակում են․

Գերմանական «Բայերի» կիսապաշտպան Մուսա Դիաբին, որը 2 գոլ է խփել եւ 2 գոլային փոխանցում կատարել իսպանական «Բետիսի» դեմ խաղում (4:0)։

Բելգիական «Գենկի» դեմ խաղում (2:2) դուբլի հեղինակ դարձած անգլիական «Վեստ Հեմի» կիսապաշտպան Սաիդ Բենրահման։

Պորտուգալական «Բրագայի» կիսապաշտպան Ռիկարդու Օրտան, որը 3 գոլային փոխանցում է կատարել բուլղարական «Լուդոգորեցի» դեմ խաղում (4:2)։

Չեխական «Սպարտայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Իսլամ Սլիմանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում