23:35  ,  4 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտը» պարտվեց ԼԱՍԿ-ին եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում հյուրընկալվեց ավստրիական ԼԱՍԿ-ին եւ կրեց չորրորդ պարտությունը։

ԼԱՍԿ-ը 2։0 հաշվով հաղթանակ տարավ 21-ամյա ճապոնացի հարձակվող Կեյտո Նակամուրայի դուբլի շնորհիվ։

Թիմերի առաջին խաղը Երեւանում նույնպես ավարտվել էր ԼԱՍԿ-ի հաղթանակով՝ 3։0։

Սերբ Միլան Միլանովիչի գլխավորած թիմը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Խմբի մյուս խաղում իսրայելական «Մաքաբի Թել Ավիվը» 3։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ՀԻԿ-ին, որը եւս զրկվեց փլեյ-օֆֆի համար պայքարելու հնարավորությունից։

10-ական միավոր ունեցող «Մաքաբին» ու ԼԱՍԿ-ը վերջին երկու տուրերում կվիճարկեն առաջին տեղը։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր 

A խումբ

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2։0

Կեյտո Նակամուրա, 12, 87

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 3։0

Բրենդլի Կուվաս, 22, Լուկաս Լինգման, 65, ինքնագոլ, Մատան Հոզեզ, 90+3

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում