22:19  ,  4 նոյեմբերի, 2021

ԱԱ․ Հովհաննես Բաչկովը մենամարտում է կիսաեզրափակիչում՝ ուղիղ եթեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնության 11-րդ մրցումային օրը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 28-ամյա Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կիսաեզրափակիչում մենամարտում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուզի հետ:

ԱԻԲԱ-ի պաշտոնական յութուբյան ալիքը ներկայացնում է ուղիղ հեռարձակումը։

Բռնցքամարտիկները ռինգում հանդիպում են երկրորդ անգամ: Նախորդ անգամ 2017 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է կուբացի բռնցքամարտիկը։

Բելգրադում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցավարների որոշմամբ գյումրեցի բռնցքամարտիկը 2:3 հաշվով պարտվել էր թաիլանդի Սոմչայ Վոնգսուվանին, բայց հայկական կողմի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է նրան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում