20:17  ,  4 նոյեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում (5:2)։

Մրցանակին նաեւ հավակնում էին․

Պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը, որը դուբլի հեղինակ է դարձել թուրքական «Բեշիկթաշի» դեմ խաղում (4:0)։

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 2 գոլ է խփել եւ 1 գոլային փոխանցում կատարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում (4:2)։

Իտալական «Ատալանտայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի գոլերի շնորհիվ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը խուսափեց պարտությունից Բերգամոյում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում