17:52  ,  4 նոյեմբերի, 2021

Երեւանի ԲԿՄԱ-ի երկրորդ հաղթանակը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով՝ տանելով երկրորդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում։

ԲԿՄԱ-ի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց 20-ամյա պաշտպան Միքայել Միրզոյանը։

ԲԿՄԱ-ն 6 միավորով վերջինն է, «Վանը» 8-րդն է՝ 9 միավոր։

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

ԲԿՄԱ - «Վան»՝ 1։0

Միքայել Միրզոյան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով