16:50  ,  4 նոյեմբերի, 2021

Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչումների հավակնորդները

Պրեմիեր լիգան ներկայացրել է Անգլիայի առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլստի կոչման հավակնորդներին․

Բենջամին Չիլուել («Չելսի»), Մաքսվել Կորնե («Բարնլի»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Տինո Լիվրամենտո («Սաութհեմփթոն»), Աարոն Ռամսդեյլ («Արսենալ»), Դեքլայն Ռայս («Վեստ Հեմ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Յուրի Տիլեմանս («Լեսթեր Սիթի»)։

Հոկտեմբերի լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են․

Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Դեւիդ Մոյես («Վեստ Հեմ»), Թոմաս Տուխել («Չելսի»), Պատրիկ Վիեյրա («Քրիսթալ Փելաս»)։

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 8-ին։

10 տուրից հետո առաջատարը «Չելսին» է՝ 25 միավոր։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլը»՝ 22 միավոր։ Եռյակը եզրափակում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 20 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով