14:12  ,  4 նոյեմբերի, 2021

ՉԼ․ Շաբաթվա լավագույն սեյվերը

ՈւԵՖԱ-ն առանձնացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումներում գրանցված երկու գերազանց սեյվ։

«Միլանի» եւ Ռումինիայի հավաքականի 35-ամյա դարպասապահ Անտոն Չիպրիան Տետերուշանուն փայլել է պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում, որն ավարտվել էր 1։1 հաշվով։

Դոնեցկի «Շախտյորի» 20-ամյա ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինը Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հարվածից հետո փրկել էր իր թիմին։

«Շախտյորը» Մադրիդում պարտվել էր 1։2 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում