11:02  ,  4 նոյեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Չորրորդ տուրի լավագույն գոլերի քառյակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի լավագույն գոլերի քառյակը։ Կազմակերպության կայքում անցկացվող քվեարկությամբ կորոշվի շաբաթվա լավագույն գոլը։

Հավակնորդների քառյակում են․

Գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Լուկաս Նմեչայի գոլը ավստրիական «Զալցբուրգի» դարպասը (2:1)։

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հաղթական գոլը Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (2:1)։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու երեք գոլերից մեկը պորտուգալական «Բենֆիկայի» դեմ հանդիպման (5:2) 61-րդ րոպեին։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը իտալական «Ատալանտայի» դեմ հանդիպման (2:2) առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս