01:55  ,  4 նոյեմբերի, 2021

ՉԼ․ «Լիվերպուլն» ու «Այաքսը» փլեյ-օֆֆում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց  չորրորդ տուրը։

Երկրորդ օրը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց անգլիական «Լիվերպուլը»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը 2։0 հաշվով առավելության հասավ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ եւ B խմբում 12 միավորով ապահովեց առաջին տեղը։

Երկրորդ տեղում է 5 միավոր վաստակած պորտուգալական «Պորտուն», որն ավելի վաղ 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը հետնապահ «Միլանի» (1 միավոր) հետ։

«Աթլետիկոն» երրորդն է՝ 4 միավոր։

A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն Գերմանիայում 2։2 հաշվով խաղաց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ 8 միավորով երկրորդ տեղում է։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4։1 հաշվով պարտության մատնեց բելգիական «Բրյուգեին» եւ 9 միավորով առաջատարն է։ «Բրյուգեն» երրորդն է՝ 4 միավոր։ «ՌԲ Լայպցիգը» 4 պարտություն է կրել։

C խմբում Ամստերդամի «Այաքսը» Դորտմունդում 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ եւ 12 միավորով առաջատարն է՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Երկրորդ եւ երրորդ տեղերում 6-ական միավորով ընթացող «Բորուսիան» ու պորտուգալական «Սպորտինգը» հաջորդ տուրում խաղալու են իրար դեմ, ինչը «Այաքսին» թույլ է տալիս հաջորդ երկու տուրերում պարտությունների դեպքում էլ մնալ առնվազն երկրորդ տեղում։

Լիսաբոնյան ակումբն այս տուրում 4։0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Բեշիկթաշին», որը վերջինն է՝ 0։

D խմբում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» 3։1 հաշվով հաղթանակ տարավ Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ եւ 7 միավորով երկրորդն է։

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որն ավելի վաղ 2։1 հաշվով պարտության էր մատնել Դոնեցկի «Շախտյորին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ունի 9 միավոր։ «Շախտյորը» վերջինն է՝ 1 միավոր։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրի առաջին օրը փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել էին Մյունխենի «Բավարիան» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - ՊՍԺ՝ 2։2 (տեսանյութ)

Քրիստոֆե Նկունկու, 8, Դոմինիկ Սոբոսլաի, 90+2, 11մ - Ժորժինյո Վեյնալդում, 21, 39

Չիրացրած 11մ՝ Անդրե Սիլվա («ՌԲ Լայպցիգ»), 12

«Մանչեսթեր Սիթի» - «Բրյուգե»՝ 4։1 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 15, Ռիյադ Մահրեզ, 54, Ռահիմ Ստերլինգ, 72, Գաբրիել Ժեզուս, 90+2  - Ջոն Սթոունզ, 17, ինքնագոլ

B խումբ

«Լիվերպուլ» - «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 13, Սադիո Մանե, 21

Հեռացում՝ Ֆելիպե («Աթլետիկո»), 36

«Միլան» - «Պորտու»՝ 1։1 (տեսանյութ)

Շանսել Մբեմբա, 61, ինքնագոլ - Լուիս Դիաս, 6

C խումբ 

«Բորուսիա Դորտմունդ» - «Այաքս»՝ 1։3

Մարկո Ռոյս, 37, 11մ - Դուշան Տադիչ, 72, Սեբաստիեն Ալեր, 83, Դավի Կլասեն, 90+3

Հեռացում՝ Մատս Հումելս («Բորուսիա»), 29

«Սպորտինգ» - «Բեշիկթաշ»՝ 4։0

Պեդրու Գոնսալվեշ, 31, 11մ, 38, Պաուլինյո, 41, Պաբլո Սարաբիա, 56

D խումբ

«Շերիֆ Տիրասպոլ» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Ադամ Տրաորե, 90+2 - Մարսելո Բրոզովիչ, 54, Միլան Շկրինյար, 66, Ալեքսիս Սանչես, 82

«Ռեալ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 14, 61 - Ֆերնանդո, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում