23:33  ,  3 նոյեմբերի, 2021

ՉԼ․ Բենզեմայի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի  չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ «Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

D խմբում Արքայական թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորը» վերջինն է՝ 1 միավոր։

B խմբում իտալական «Միլանը» տանը չկարողացավ հաղթել պորտուգալական «Պորտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Պորտուն» 5 միավորով երկրորդն է, «Միլանը» վերջինն է՝ 1 միավոր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

B խումբ

«Միլան» - «Պորտու»՝ 1։1 (տեսանյութ)

Շանսել Մբեմբա, 61, ինքնագոլ - Լուիս Դիաս, 6

«Լիվերպուլ» - «Աթլետիկո»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

D խումբ

«Ռեալ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 14, 61 - Ֆերնանդո, 39

«Շերիֆ Տիրասպոլ» - «Ինտեր»՝ 00։00

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - ՊՍԺ՝ 00։00

«Մանչեսթեր Սիթի» - «Բրյուգե»՝ 00։00

C խումբ 

«Բորուսիա Դորտմունդ» - «Այաքս»՝ 00։00

«Սպորտինգ» - «Բեշիկթաշ»՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում