19:58  ,  3 նոյեմբերի, 2021

«Մասթերս»․ Խաչանովը դուրս մնաց պայքարից՝ երրորդ սեթում պարտվելով 0։6 հաշվով

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն ավարտեց մրցելույթը Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 30-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ պարտություն կրեց 6։4, 2։6, 0։6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Աշխարհի 31-րդ ռակետը կարիերայում 10-րդ անգամ սեթում պարտություն կրեց 0-ով։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Երկրորդ շրջան դուրս եկավ նաեւ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը 6։2, 4։6, 6։3 հաշվով պարտության մատնեց հունգարացի Մարտոն Ֆուչովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ