14:50  ,  3 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտը» մեկնեց Ավստրիա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» նոյեմբերի 3-ին մեկնեց Ավստրիա։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի ԼԱՍԿ-ին։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Երեւանում «Ալաշկերտը» ԼԱՍԿ-ին պարտվել է 0։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս