Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում պորտուգալական «Բենֆիկային» 5։2 հաշվով հաղթելու շնորհիվ կրկնեց ֆրանսիական ՊՍԺ-ի արդյունավետության ռեկորդն այս մրցաշարի առաջին չորս խաղում, հաղորդում է Opta-ն։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին չորս տուրերում խփել է 17 գոլ, բաց թողել 2։
2017-2018 թվականների մրցաշրջանում ՊՍԺ-ն նույնպես առաջին չորս խաղում 17 գոլ էր խփել։
«Բավարիան» խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում