12:53  ,  3 նոյեմբերի, 2021

«Բավարիան» կրկնեց ՊՍԺ-ի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում պորտուգալական «Բենֆիկային» 5։2 հաշվով հաղթելու շնորհիվ կրկնեց ֆրանսիական ՊՍԺ-ի արդյունավետության ռեկորդն այս մրցաշարի առաջին չորս խաղում, հաղորդում է Opta-ն։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին չորս տուրերում խփել է 17 գոլ, բաց թողել 2։

2017-2018 թվականների մրցաշրջանում ՊՍԺ-ն նույնպես առաջին չորս խաղում 17 գոլ էր խփել։

«Բավարիան» խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով