10:52  ,  3 նոյեմբերի, 2021

Ռոնալդու․ Մենք հավատում ենք մինչեւ վերջ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Ատալանտայի» հետ 2։2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է արել Ինստագրամում։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտությունից խուսափել էր 36-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ։

«Մենք հավատում ենք մինչեւ վերջ։ Մենք կանենք ամեն ինչ մեր նպատակներին հասնելու համար։ Մենք «կարմիր սատանաներն» ենք»,- գրել է Ռոնալդուն, որը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

F խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 4 խաղում վաստակել է 7 միավոր եւ առաջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով