23:37  ,  2 նոյեմբերի, 2021

ՉԼ․ «Չելսիի» եւ «Վոլֆսբուրգի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց չորրորդ տուրը։ G խմբում գերմանական «Վոլֆսբուրգը» տանը մրցեց ավստրիական «Զալցբուրգի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Վոլֆսբուրգը» 5 միավորով երկրորդ տեղում է։ «Զալցբուրգը» առաջինն է՝ 7 միավոր։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց շվեդական «Մալմյոյին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշի գոլի շնորհիվ։

H խմբում «Չելսին» երկրորդն է՝ 9 միավոր։ Նույնքան միավոր ունի առաջատար «Յուվենտուսը» 3 տուրից հետո։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

G խումբ

«Վոլֆսբուրգ» - «Զալցբուրգ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռիդլե Բակու, 3, Լուկաս Նմեչա, 60 - Մաքսիմիլիան Վեբեր, 30

«Սեւիլիա» - «Լիլ»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

H խումբ

«Մալմյո» - «Չելսի»՝ 0։1 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 56

«Յուվենտուս» - «Զենիթ»՝ 00։00

E խումբ

«Բավարիա» - «Բենֆիկա»՝ 00։00

«Դինամո Կիեւ» - «Բարսելոնա»՝ 00։00

F խումբ

«Ատալանտա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00։00

«Վիլյառեալ» - «Յանգ Բոյզ»՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով