10:57  ,  2 նոյեմբերի, 2021

Բրայանտի այրին ամուսնու 7 տարվա վաղեմության ներդրման շնորհիվ կստանա 400 միլիոն դոլար

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրին շնորհավորել է հանգուցյալ ամուսնուն 10 տարի առաջ կատարած 6 միլիոն դոլար ներդրման շնորհիվ նախորդ օրը ստացած 400 միլիոն դոլար եկամուտի կապակցությամբ։ Գումարը կստանա Բրայանտի ընտանիքը, հաղորդում է Lakers Daily -ն։

«Շնորհավորում եմ քեզ Կոբի։ Դու նախկինի նման լավագույնն ես, բոլորից մեկ քայլ առաջ։ Հպարտ եմ քո արածով։ Շատ կցանկանայի, որ դու լինեիր այստեղ, եւ մենք կարողանայինք միասին նշել այս հաջողությունը։ Դու արժանի ես առավելագույն ճանաչման։ Կոբի, դու նախկինի նման լավագույնն ես քո բոլոր ձգտումներում»,- Ինստագրամում գրել է Վանեսա Բրայանտը։

2014 թվականին Կոբի Բրայանտը 6 միլիոն դոլարով գնել էր BodyArmor մարզական ըմպելիք արտադրող ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը՝ չորրորդ խոշորագուն բաժնեմասը ընկերության հիմնադրիր Մայք Ռեփոլից, Coca-Cola-ից եւ Keurig Dr Pepper-ից հետո։ Նոյեմբերի 1-ին Coca-Cola-ն 8 միլիարդ դոլարով գնել է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Դրա շնորհիվ Բրայանտի կինն ու երեխաները կստանա 400 միլիոն դոլարի եկամուտ։

BodyArmor առեւտրային նշանի վաճառքից Բրայանտի ընտանիքը 2020թ․ մայիսին արդեն ստացել էր 200 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը զոհվել են 2020թ․ հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս