19:56  ,  1 նոյեմբերի, 2021

«Փյունիկը» հաղթեց «Արարատ-Արմենիային» եւ բարձրացավ երկրորդ տեղ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց առաջատար «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

19-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի 25-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն, 57-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց 22-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

«Փյունիկը» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 71-րդ րոպեին ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց 30-ամյա բրազիլացի պաշտպան Բրունու Նասիմենտոն։

Ավելացված 7-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 27-ամյա հարձակվող Մաիլսոն Լիմայի (Կաբո Վերդե) գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ։

«Արարատ-Արմենիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» 24 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է «Արարատից»։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1։2

Մաիլսոն Լիմա, 90+6 - Խոսե Կարաբալյո, 19, Հովհաննես Հարությունյան, 57

Հեռացում՝ Բրունու Նասիմենտո («Փյունիկ»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում