02:02  ,  1 նոյեմբերի, 2021

«Ռեալ Սոսյեդադը» ոչ ոքի խաղաց «Աթլետիկի» հետ եւ դարձյալ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական խաղադաշտում մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հյուրերը պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ, թեեւ դաշտի տերերը վերջնամասում ունեին թվային առավելություն։

«Ռեալ Սոսյեդադը» 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ երկու տեղերում ընթացող Մադրիդի «Ռեալն» ու «Սեւիլիան» ունեն 24-ական միավոր, սակայն 11 խաղից հետո։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկ»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 58, 11մ - Իկեր Մունյաին 90+1

Հեռացում՝ Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), 84, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English